Էոզին 2 % ջրային լուծույթ

Էոզինի 2%-անոց ջրային լուծույթը տեղային կիրառման լուծույթ է` վերքերի մշակման, մաշկի ախտահանման և բուժման համար, որը հակված է պոտենցիալ երկրորդային ախտանիշների կանխարգելման, ինչպիսիք են մաշկային կարմրությունն ու այտուցվածությունը, բակտերիալ ինֆեկցիաները:
Հատկապես օգտակար է նորածինների նուրբ մաշկի համար և նպաստում է տակդիրների հետևանքով առաջացած գրգռվածության վերացմանը:

Բաղադրությունը՝

  • Էոզին դինատրիում (2%)
  • կիտրոնաթթու
  • ջուր

Էոզինը ցուցաբերում է չորացնող, տեղային հակասեպտիկ,  Ֆունգիցիդ և վերականգնողական հատկություններ:

Ցուցումներ՝
Էոզինի 2%-անոց ջրային լուծույթը կիրառվում է հետևյալ ախտանիշների դեպքում.

  • տակդիրների օգտագործման հետևանքով առաջացած մաշկային գրգռվածություն նորածինների շրջանում
  • մաշկի փոքր վնասվածքների դեպքում՝ ախտահարումների կանխարգելման նպատակով

Դեղաչափումը և օգտագործման եղանակը՝

  • հաճախականություն- Օրական 1-2 անգամ
  • օգտագործման եղանակ– Օգտագործել ախտահարված մակերեսին կամ կիրառել կոմպրեսի տեսքով

Զգուշացումներ՝

  • Պահե՛լ հեռու բերանի խոռոչից
  • Չմոտեցնե՛լ աչքերին
  • Պահե՛լ երեխաների համար անհասանելի վայրում
  • Փակե՛լ տարան օգտագործումից հետո
  • Պահե՛լ 25 ° C ցածր ջերմաստիճանում
  • Օգտագործե՛լ բացման օրվանից առավելագույնս 6 ամիս ժամանակահատվածում:

Փաթեթավորումը ՝ 10* 2մլ պլաստիկ սրվակ


Արտադրված է Ֆրանսիայում – Lab Gilbert, France

Արտադրող՝ Lab Gilbert, Ֆրանսիա:
Ներկրող՝
Դեմի Ֆարմ ՍՊԸ, Հայաստան: