ՖԻԶԻՈԴՈԶ ԱՍՊԻՐԱՏՈՐ

 

Նորածին երեխաները մինչև մոտ մեկ տարեկան շնչում են բացառապես քթով: Այդ իսկ պատճառով քթի փակվածությունը հանգեցնում է շնչառական խնդիրների, ինչի արդյունքում խանգարվում է երեխայի քունը և կերակրումը:

Ֆիզիոդոզ ասպիրատոր սարքը  նախատեսված է երեխաների և նորածինների քիթը մաքրելու, քթից հեղուկ զանգվածը հեռացնելու և շնչառության կանոնակարգված գործառույթ ապահովելու  համար: Այն շատ արագ, առանց ցավի և տհաճության մաքրում է քթի լցվածությունը։
Սարքը ամբողջովին անվտանգ է, կոմպակտ և ունի արդյունավետ բնույթ:

Ցուցումներ՝

Խորհուրդ է տրվում օգտագործել Ֆիզիոդոզ կաթիլների հետ համատեղ չոր և խցանված քթի լվացման և խոնավեցման համար:

Օգտագործման կարգը՝

  • երեխային հետ նստեցնե՛լ, գլուխը փոքր-ինչ հե՛տ տանել,
  • ամեն քթանցքին օգտագործե՛լ Ֆիզիոդոզ կաթիլների 2-3 կաթիլ 1 տարեկանից  ցածր երեխաների համար, 4-5 կաթիլ մի քանի ամսեկան նորածինների համար:
  • անշարժ պահե՛լ երեխային 30 վայրկյան կաթիլի գործելու համար,
  • կիրառե՛լ օրական 4 անգամ քթի փակվածությունը բացելու համար

Արտադրող` Ժիլբերտ Լաբորատորիա, Ֆրանսիա

Ներկրող՝ Դեմի Ֆարմ ՍՊԸ, Հայաստան