ՖԻԶԻՈԴՈԶ

Ֆիզիոդոզ ֆիզիոլոգիական լուծույթը ստերիլ իզոտոնիկ լուծույթ է՝ նախատեսված  քթի, ականջի, աչքերի հիգիենայի և վերքերի լվացման համար:
Ներկայացված է մեկանգամյա կիրառման սրվակներով:

Հիգիենիկ է,անվտանգ և հեշտ օգտագործելի:

Բաղադրությունը՝ (NaCl) 0,9g, մաքրված ջուր q.s 100ml
Առանց կոնսերվանտների

Ցուցումներ՝

Ֆիզիոդոզ ֆիզիոլոգիական լուծույթը նախատեսված է ամբողջ ընտանիքի համար:
Օգտագործվում է հետևյալ դեպքերում՝

  • քթի խոռոչի հիգիենա՝  չոր կամ խցանված քթի լվացման, խոնավեցման համար,
  • աչքերի հիգիենա՝ աչքերի լվացման, մաքրման,խոնավեցման համար,
  • ականջների հիգիենա,
  • վերքերի լվացման համար,
  • աերոզոլաթերապիայի ժամանակ՝ որպես  ինհալյացիա կամ լուծիչ

Դեղաչափումը և օգտագործման եղանակը՝

Ֆիզիոդոզը կարելի է օգտագործել ամեն օր  քթի և աչքերի հիգիենայի համար, 1-6 անգամ օրվա ընթացքում՝ կախված իրավիճակից:

  • գլուխը թեքե՛լ հետ, տեղադրե՛լ ծայրադիրը քթի մեջ և  զգուշորեն սեղմե՛լ սրվակը,
  • կրկնե՛լ նույնը մյուս քթանցքի համար,
  • ուղղե՛լ գլուխը, որպեսզի ավելորդ հեղուկը դուրս հոսի: Այնուհետև մաքրե՛լ մնացորդները:

Մի՛ մաքրեք քիթը օգտագօրծումից հետո 10 րոպե:

Օգտագործե՛լ ֆիզիոդոզը ծծմբային նստվածքների վերացման և արտաքին լսողական ապարատի ողողման համար ծծմբային խցանումերը լուծող կաթիլների օտագործումից հետո (ԱՑԵՐՈՒՄԵՆ):

  • Օգտագործե՛լ 1 տարա 2 ականջի համար:
  • Սրբե՛լ դուրս հոսող ավելորդ հեղուկը անձեռոցիկով:

ԱՉՔԵՐԻ ՀԻԳԻԵՆԱՅԻ ՀԱՄԱՐ

  • Օգտագործե՛լ կաթիլների տեսքով  լվացման և մաքրման համար:
  • Աչքերի կաթիլների կիրառման դեպքում սպասե՛ք 15 րոպե, մինչև կաթեցնելը:

Զգուշացում՝

Մի՛ կիրառեք նույն տարան և՛ քթի և՛ ականջների համար:

Փաթեթավորում: 12 * 5 մլ պլաստիկ սրվակ

 

Արտադրող` Ժիլբերտ Լաբորատորիա, Ֆրանսիա

Ներկրող՝ Դեմի Ֆարմ ՍՊԸ, Հայաստան