ՄԱՐԻՄԵՐ ԲԵՅԲԻ ՔԹԻ ՓԱԿՎԱԾՈՒԹՅՈՒՆ

Միջազգային անվանում- Gilbert Marimer Baby Sea Water Blocked Nose 100ml

Տարիքային Խումբը՝ երեխաներ՝ նորածնային հասակից

Խորհրդակցե՛ք ձեր դեղագետի հետ:

Gilbert Marimer Baby Sea Water Blocked Nose 100ml-ը միկրոֆլորացված ծովի ջրի լուծույթ է (2,2%)` հարուստ հանքային աղերով և ծովային տարրերով, ինչը խթանում է շնչուղիների փակվածության նուրբ հեռացմանը:

Խորհուրդ է տրվում նորածիններին և երեխաներին քթի խոռոչի ամենօրյա խնամքի և հիգիենայի համար՝ փակվածության կամ չորության դեպքում:

Այս բժշկական նշանակության արտադրանքը հատուկ միկրոդիֆուզիոն համակարգի շնորհիվ նրբորեն հեռացնում է քթի ավելցուկային արտադրությունը: Նրա անվտանգ ծայրադիրը թույլ է տալիս կիրառել երեխաներին՝ նորածնային հասակից:

Լուծույթն իդեալական է օրական կամ ժամանակառժամանակ օգտագործման համար:

Բաղադրությունը՝

100% ստերիլ հիպերտոնիկ ծովային ջրի լուծույթ (հավասար է 22 գ / լ աղ):

Այս բժշկական միջոցը ստեղծված է հատուկ գրպանային փական համակարգով և հակամուղ գազով, ինչն ապահովում է տարայի պարունակությունը արտաքին աղտոտվածության վտանգից:

 

Ցուցումներ՝

Մինչև 6 ամսականը երեխաները շնչում են բացառապես քթով: Հարբուխի  ժամանակ ՄԱՐԻՄԵՐԲԵՅԲԻ ՔԹԻ ՓԱԿՎԱԾՈՒԹՅԱՆ ֆորմուլան մաքրում է քթանցքերը և վերականգնում  շնչառությունը:

ՄԱՐԻՄԵՐ ԲԵՅԲԻ ՔԹԻ ՓԱԿՎԱԾՈՒԹՅՈՒՆ – ը կիրառվում է հետևյալ դեպքերում՝

  • Քթանցքերի մաքրում
  • Փակվածության վերացում (երբ երեխան մրսած է կամ ծանր է շնչում)
  • ԼՕՌ ինֆեկցիաների կոմպլեքս բուժման ժամանակ

 

Դեղաչափումը և օգտագործման եղանակը՝

  • Հաճախականությունը-1-3 անգամ օրվա ընթացքում՝ ըստ  անհրաժեշտության:
  • Դեղաչափումը-1 – 2 փչոց յուրաքանչյուր քթանցք

Թեքե՛լ գլուխը մի կողմի վրա, նրբորեն մոտեցնե՛լ սրվակը քթանցքին և սեղմե՛լ այն:  Մնա՛լ թեքված դիրքում, որպեսզի լուծույթը գործի և մաքրե՛լ մնացորդը:
Կրկնել ընթացակարգը 1-3 անգամ օրական՝ ըստ անհրաժեշտության:

Զգուշացում՝

  • Օգտագործումը նախընտրելի է սննունդ ընդունելուց հետո
  • Օգտագործելուց  առաջ ուշադիր կարդալ օգտագործման ցուցումները:
  • Չօգտագործե՛լ վաղաժամ ծնված մանուկների բուժման համար:
  • Չօգտագործե՛լ ծովի ջրի հանդեպ գերզգայունության դեպքում:

 

Արտադրող` Ժիլբերտ Լաբորատորիա, Ֆրանսիա

Ներկրող՝ Դեմի Ֆարմ ՍՊԸ, Հայաստան