ՄԱՐԻՄԵՐ ՀԱՐԲՈՒԽ և ՔԹԻ ՓԱԿՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Միջազգային անվանում-Gilbert Marimer Sea Water Blocked Nose Cold 100ml

Կլինիկական ապացուցված արտադրանք:

Gilbert Marimer Sea Water Blocked Nose Cold 100ml-ը հիպերտոնիկ միկրոֆիզի ստերիլ ծովային ջրի լուծույթ է, որը հարուստ է բնական հանքային աղերով և ծովային տարրերով, որոնք խթանում են  շնչուղիների փակվածության նուրբ հեռացմանը:

Մեր քիթը բակտերիաների ներթափանցման դեմ առաջնային ֆիլտրն է: Լորձաթաղանթի բջիջներ թափանցելուց հետո պաթոգենները բազմանում են, որի հետևանքով էլ դիտվում են  փակված, հոսող քթի առաջին նախանշանները:

Այս ամենի դեմ պայքարելու համար առաջին հերթին պետք է պաշտպանել քիթը պաթոգեն արտադրությունից՝ օգտագործելով Marimer Sea Water Blocked Nose Cold-ը:

 

Բաղադրությունը՝

100% ստերիլ հիպերտոնիկ զտված ծովային ջուր- (հավասար է 22 գ / լ աղ):

Այս բժշկական միջոցը ստեղծված է հատուկ գրպանային փական համակարգով և հակամուղ գազով, ինչն ապահովում է տարայի պարունակությունը արտաքին աղտոտվածության վտանգից:

Ցուցումներ՝

Marimer Sea Water Blocked Nose Cold-ը օգտագործվում է հետևյալ ախտանիշների դեպքում.

  • քթի փակվածություն
  • հարբուխ կամ մրսածություն
  • քթի վիրահատությունից հետո

Խորհուրդ է տրվում մեծահասակների  և երեխաների համար: Այս լուծույթն իդեալական է արգելափակված քթի համար, քթի խոռոչների մաքրման, սնկային կամ հետ-վիրաբուժական խնամքի դեպքում:

Դեղաչափումը և օգտագործման եղանակը՝

  • հաճախականությունը – 1-3 անգամ օրվա ընթացքում՝ ըստ անհրաժեշտության:
  • դեղաչափումը – 1-2 փչոց յուրաքանչյուր քթանցք

Թեքե՛լ գլուխը մի կողմի վրա, մոտեցնե՛լ սրվակի ծայրը քթանցքին, սեղմել սրվակը, ուղղե՛լ գլուխը և թու՛յլ տալ լորձի դուրս մղումը՝ մաքրելով հեղուկի մնացորդները:

Ուշադրություն՝ յուրաքանչյուր օգտագործումից հետո լվանալ սրվակի ծայրը տաք օճառաջրով:

 

Զգուշացում՝

  • Չօգտագործե՛լ վաղաժամ ծնված մանուկների բուժման համար:
  • Չօգտագործե՛լ ծովի ջրի հանդեպ գերզգայունության դեպքում:

 

Արտադրող` Ժիլբերտ Լաբորատորիա, Ֆրանսիա

Ներկրող՝ Դեմի Ֆարմ ՍՊԸ, Հայաստան