Ա- Ցերումեն

Gilbert A-CERUMEN Ear Hygiene 10 x 2ml-ը  բուսական հիմքով ակտիվ մակերեսային ազդեցություն ունեցող լուծույթ  է, որի 2-ը 1-ում բանաձևը օգնում է ապահով և արդյունավետ կերպով ազատվել ծծմբային խցաններից:
Ի տարբերություն ականջի փայտիկների, որոնք ծծումբը մղում են դեպի ականջի խոռոչ, A-CERUMEN-ը արագ և անվտանգ դուրս է հանում այն՝ առանց  մաշկը գրգռելու, այդ իսկ պատճառով կիրառելի է նաև երեխաների համար՝ 6 ամսեկան հասակից սկսած:

Ականջի հիգիենայի համար նախատեսված այս կաթիլները նախատեսված են ամենօրյա էֆեկտիվ օգտագործման համար:

Բաղադրությունը՝ առանց կոնսերվանտների՝ հիմնված բուսական ծագման ակտիվ մակերևութային նյութերի վրա:

  • Նատրիումի ացիլ սակրոզինատ
  • Սուկրոզ էսթեր
  • Oժանդակ խոնավեցուցիչ նյութեր  q.s 100%

Ցուցումներ՝
.  Ականջի հիգիենա
.  Խցանների քայքայում
.  Խցանների առաջացման կանխարգելում


Դեղաչափումը և օգտագործման եղանակը՝

  • Կաթեցնե՛լ տարայի ½-րդը ականջի մեջ և պահե՛լ 1 րոպե
  • Մերսե՛լ ականջի հիմքը
  • Հեռացնե՛լ լուծված զանգվածը

Ականջային խցանումների դեպքում կիրառել 3-4 օր՝ առավոտյան և երեկոյան:

Տարիքային խումբըմեծահասակներ և երեխաներ (6 ամսականից սկսած):

Զգուշացումներ՝

  • Բացված տարան օգտագործե՛լ 24 ժամվա ընթացքում
  • Տարան ականջի խոռոչին մոտեցնե՛լ մակերեսորեն
  • Հեռու՛ պահել աչքերից և բերանի խոռոչից

A-CERUMEN-ը լսողական օրգանների ճիշտ հիգիենայի անփոխարինելի մասն է և լավագույն միջոց է ամբողջ ընտանիքի խնամքի համար:

Արտադրված է Ֆրանսիայում, Ժիլբերտ Լաբորատորիայի կողմից, որն իր գործունեության 110 տարիների ընթացքում մշակել և ներկայացրել է բնական հիմունքներով դեղորայքային լուծումներ, որոնք

  • Զուրկ են ռիսկային գործոնների առկայությունից և կողմնակի ազդեցությունների առաջացումից,
  • Ունեն բուժիչ և կանխարգելիչ հատկություններ,
  • Հիմնված են ամենաբնական և էկոլոգիապես մաքուր բաղադրիչների օգտագործման վրա:

Արտադրող՝ Lab Gilbert, Ֆրանսիա:
երկրող՝ Դեմի Ֆարմ ՍՊԸ, Հայաստան: