Մոքսիֆլոքսան

Ազդեցության մեխանիզմը

Մոքսիֆլոքսացինը չորրորդ սերնդի ֆտորխինոլոն է: Ինչպես և մյուս ֆտորխինոլոնները այն կանգնեցնում է բակտերիալ ԴՆԹ-ի կրկնապատկումը, բացի այդ ընկճում՝  ռեկոմբինացիայի  և վերականգնման համար անհրաժեշտ ԴՆԹ-գիրազա ու տոպոիզոմերազա IV-ի արտադրությունը։

Հակամանրէային սպեկտորը

Գրամդրական աէրոբ միկրոօրգանիզմներ՝

  • Corinebacteria-ի տեսակներ
  • Corinebacterium diphtheriae
  • Staphylococcus aureus (մետիցիլին զգայուն)
  • Pneumococcus

Գրամբացասական աէրոբ միկրոօրգանիզմներ՝

  • Neisseria gonorheae

Օժանդակ նյութեր

  • Բորաթթու
  • Նատրիումի քլորիդ
  • Նատրիումի հիդրօքսիդ (pH-ի կարգավորման համար)
  • Աղաթթու (pH-ի կարգավորման համար)
  • Թորած ջուր

Ակնային մոքսիֆլոքսացինը ներծծվում է  չափավոր։ Ստացիոնար պայմաններում 2 աչքեր քառօրյա եռակի ներմուծման արդյունքում Cmax-ը կազմում է  2,7 նգ/մլ, իսկ AUC` 41,9 Նգ համապատասխանաբար։ Այս արժեքները եղել են 1600 և 1200 անգամ ավելի ցածր, քան մոքսիֆլոքսացինի ներքին ճանապարհով ընդունված թերապևտիկ (400 մգ) չափաբաժնի ժամանակ։

Ընդունման եղանակ ու դեղաչափ

Օգտագործել սկսած 2 տարեկանից։ Նախատեսված է միայն տեղային ընդունման համար։ Չի կարելի 65-ից բարձր տարիք ունեցողներին։ Նախատեսված չէ ներարկման համար։ Լուծույթը չի կարելի ներմուծել ենթաշաղկապենային ճանապարհով կամ ուղիղ աչքի առաջնային խցիկ։

Օրական 3 անգամ, մեկական կաթիլ յուրաքանչյուր աչքին։ Սովորաբար 5 օրվա ընթացքում ախտահարումն անցնում է։ Բուժման տևողությունը կախված է ախտահարման աստիճանից, ընթացքից, վարակի կլինիկական և բակտերիոլագիական վիճակից։

Մանկաբուժության մեջ կիրառվում է նույն չափաբաժիններով և եղանակով։

Հակացուցումներ

Մոքսիֆլոքսացինի և օժանդակող նյութերից որևէ մեկի հանդեպ գերզգայունություն։

  • Խինոլոնների պարբերական ընդունման ժամանակ կարող են ի հայտ գալ լրջագույն, երբեմն մահվան ելքով գերզգայունության (անաֆիլակտիկ) ռեակցիաներ։ Ալերգիկ ռեակցիաների ի հայտ գալու դեպքում Մոքսիֆլոքսանի ընդունումն անմիջապես պետք է դադարեցնել և դիմել բժշկի։
  • Մոքսիֆլոքսացինի երկարատև օգտագործումը կարող է հանգեցնել, որոշ միկրոօրգանիզմների, այդ թվում նաև սնկերի գերաճի։ Այս պրեպարատը խորհուրդ չի տրվում օգտագործել նորածինների շաղկապենաբորբերի բուժման ժամանակ։
  • Մոքսիֆլոքսացին պետք չէ կիրառել գոնոկոկային ինֆեկցիաների կանխարգելման, այդ թվում ֆտորխինոլոնների հանդեպ կայունություն ունեցող Neisseria gonorheae-ի հարուցած նորածնային ակնաբորբերի ժամանակ։
  • Մոքսիֆլոքսացին պետք չէ կիրառել 2 տարեկանից ցածր երեխաների մոտ Chlamydia trachomatis-ի կողմից հարուցած շաղկապենաբորբերի ժամանակ՝ պրեպարատի արդյունավետության և անվտանգության վերաբերյալ ապացույցների բացակայության պատճառով։

Հղիություն և կրծքով կերակրում

Մոքսիֆլոքսան կարելի է կիրառել հղիության ընթացքում։

Ենթադրվում է, որ Մոքսիֆլոքսանի կիրառումը ոչ մի կողմնակի ազդեցություն չի թողնում կրծքով կերակրվող երեխայի վրա։

Անցանկալի ազդեցություն

Կլինիկական հետազոտությունների ժամանակ չի հաղորդվել ակնային և համակարգային  կողմնակի լրջագույն ռեակցիաներ։ Հիմնական կողմնակի ռեակցիա դիտվել է աչքի գրգռումը և ցավի (կլինիկական հետազոտությունների մասնակցածների 1-2%-ի մոտ) զգացումը, որը չի հանդիսացել բուժման ընդհատման պատճառ։

  • Արյան և ավշային համակարգի խանգարումներ․ հազվադեպ՝ հեմոգլոբինի նվազում
  • Սրտանոթային համակարգի խանգարումներ․ չի հայտնաբերվել՝ սրտխփոց
  • Իմունային համակարգի խանգարումներ․ չի հայտնաբերվել՝ գերզգայունություն
  • Նյարդային համակարգի խանգարումներ․ հազվադեպ՝ գլխացավեր, ոչ հաճախ՝ պարեսթեզիա, չի հայտնաբերվել՝ գլխապտույտներ
  • Շնչառական համակարգի խանգարումներ․ հազվադեպ՝ դիսկոմֆորտ քթի խոռոչում, ցավ ըմպանում և կոկորդում, կոկորդում օտար մարմնի զգացում, չի հայտնաբերվել՝ հևոց
  • Ստամոքս-աղիքային համակարգի խանգարումներ․ ոչ հաճախ՝ դիսգևզիա (համի կորուստ), հազվադեպ՝ փսխում, չի հայտնաբերվել՝ սրտխառնոց
  • Լյարդ-լեղային համակարգի խանգարում․ հազվադեպ ԳԳՏ (Գամմա-գլյուտամիլտրանսֆերազա) և ԱԱՏ (Ալանինամինոտրանսֆերազա) ցուցիչների բարձրացում
  • Մաշկի և ենթամաշկի խանգարումներ․ չի հայտնաբերվում՝ էրիթեմա, ցան, քոր, եղջերացան
  • Տեսողական համակարգի խանգարումներ․ հաճախ՝ ցավ աչքերում, աչքերի գրգռվածություն, չորություն, կարմրություն, քոր, դիսկոմֆորտ, կետային եղջերաթաղանթաբորբեր, շաղկապենային արյունազեղումներ, կոպերի այտուց։ Հազվադեպ՝ կոպերի բորբոքում, կոպերի էրիթեմա, եղջերաթղանթի էպիթելի դեֆեկտներ, շաղկապենու բորբոքում, շաղկապենու այտուց, աչքերի այտուց, աստենոպիա, տեսողության պարզության և սրության նվազում։ Չի հայտնաբերվել՝ եղջերաթղանթի ինֆիլտրացում, էրոզիա, պղտորում, այտուցներ, խոցային եղջերաբորբ,  ներակնային ճնշման բարձրացում, էնդոօֆտալմիտ, լուսավախություն, արցունքահոսություն, աչքում օտար մարմնի զգացում։

Պաշտոնական ներկայացուցիչ՝ Դեմի Ֆարմ ՍՊԸ, Նաիրի Զարյան 22, Երևան,ՀՀ

Արտադրող՝ Բալկանֆարմ ա-Ռազգրադ, Բուլղարիա