CLINDAMYCIN ABR (ԿԼԻՆԴԱՄԻՑԻՆ ԱԲՐ)

ԿԼԻՆԴԱՄԻՑԻՆ 600 մգ կոշտ ԴԵՂԱՊԱՏԻՃՆԵՐ

ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ

 

CLINDAMYCIN ABR – ցուցված է մեծահասակների և 14 տարեկանից բարձր երեխաների վարակների բուժման համար *

Կլինիկական արդյունավետությունը վարակների ժամանակ.

Վերին շնչուղիների և միջին ականջ – ֆարինգիտ, տոնզիլիտ, միջին ականջի բորբոքում.

Ստորին շնչուղիների՝ բրոնխիտ, թոքաբորբ, թոքերի թարախակույտ

Մաշկի և փափուկ հյուսվածքների՝ կորյակներ, ֆուրունկուլյոզ, ցելյուլիտ, թարախակույտներ, վարակված վերքեր.

Ոսկորների և հոդերի՝ օստեոմիելիտ, սեպտիկ արթրիտ

Գինեկոլոգիական վարակների՝ էնդոմետիտ, կոլպիտ, սալպինգիտ, կոնքի բորբոքային հիվանդություն

Օդոնտոգեն վարակների՝ պարոդոնտիտ, պարոդոնտային թարախակույտ, գինգիվիտ, պարոդոնտիտ.

Ծանր վարակներ՝ պերիտոնիտ, սեպտիկեմիա, էնդոկարդիտ, էնցեֆալիտ, թոքաբորբ ՁԻԱՀ-ով հիվանդների մոտ

Վարակիչ հիվանդությունների՝ կարմիր տենդ

 

ԴԵՂԱՉԱՓԵՐՆ ՈՒ ԿԻՐԱՌՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ

Մեծահասակների և 14 տարեկանից բարձր երեխաների

Օրական դեղաչափը՝ 600 – 1800 մգ

Ընդունել 1 դեղապատիճ օրական 1 անգամ կամ 1 դեղապատիճ օրը 2-3 անգամ՝ խմելով բավականաչափ ջուր։

Բուժման տևողությունը կախված է հիվանդի վիճակից։ Բետահեմոլիտիկ streptococcus-ով առաջացած վարակների դեպքում բուժման տևողությունը 10 օր է:

Ստոմատոլոգիայում դեղը օգտագործվում է օրական 600 մգ 5-7 օրվա ընթացքում:

Անհրաժեշտություն չկա դեղամիջոցի չափաբաժինները վերանայելու տարեցների մոտ և լյարդի ու երիկամների ֆունկցիայի խանգարումներով հիվանդների մոտ :

Հակացուցումներ

Կլինդամիցինի կամ դեղամիջոցի որևէ բաղադրիչի նկատմամբ գերզգայունություն.

Գերզգայունություն լինկոմիցինի նկատմամբ.

Հղիություն և լակտացիա

Կլինդամիցինի օգտագործումը հղիության և լակտացիայի ընթացքում հնարավոր է, եթե մոր համար նախատեսված օգուտը գերազանցում է պտղի համար հնարավոր ռիսկերը:

Արտադրող՝ Antibiotic-Razgrad AD, ԲՈՒԼՂԱՐԻԱ
Ներկրող՝ Դեմի Ֆարմ ՍՊԸ, Հայաստան: