Դեմիֆլու Ֆորտե, 1000 մգ Պարացետամոլ հաբեր

Դեմիֆլու Ֆորտե, 1000 մգ Պարացետամոլ հաբեր

Դեմիֆլու Ֆորտե դեղամիջոցը օգտագործվում է ցավազրկման և մարմնի ջերմությունը իջեցնելու համար (անալգետիկ և հակաբորբոքային):

Այն օգտագործվում է կլինիկական իրավիճակների սիմպտոմատիկ բուժման համար, ինչպիսիք են գրիպը և տենդը, պատվաստումներից առաջացած ռեակցիաները, գլխացավը և միգրենը, ատամնացավը,  ականջի ցավը, դաշտանային ցավերը, տրավմատիկ, մկանների և հոդերի ցավը, օստեոարթրիտի ցավերը, ինչպես նաև ցավերի թեթևացում վիրահատությունից առաջ և հետո:

Դեմիֆլու Ֆորտեն նախատեսված է 18 տարեկանից բարձր մեծահասակների համար:

Ինչպե՞ս ընդունել Դեմիֆլու Ֆորտեն

Դեմիֆլու Ֆորտեի առաջարկվող դեղաչափը 1 դեղահաբ է, օրական 2-ից 4 անգամ: Այս դեղաչափը կարող է կրկնվել յուրաքանչյուր 4 – 8 ժամվա ընթացքում, ըստ կլինիկական վիճակի: Մի՛ գերազանցեք առաջարկվող դեղաչափը: Առավելագույն օրական դոզան 4 դեղահաբ  է:

Ի՞նչ է հարկավոր իմանալ Դեմիֆլու Ֆորտեն ընդունելուց առաջ

  • Մի՛ ընդունեք հաբը, եթե ալերգիկ եք կամ զգայուն պարացետամոլի կամ այլ բաղադրիչների նկատմամբ կամ եթե ունեք լյարդի ծանր հիվանդություն:
  • Մեծ քանակությամբ ալկոհոլային խմիչքներ օգտագործելիս մի՛ ընդունեք պարացետամոլ:
  • Պարացետամոլի բուժական դեղաչափերը կարող են ընդունվել հղիության և կրծքով կերակրման ընթացքում:
  • Հղիության ընթացքում պարացետամոլը չպետք է ընդունվի երկար ժամանակահատվածների ընթացքում, մեծ չափաբաժիններով կամ այլ դեղամիջոցների հետ միասին:
  • Բարձր չափաբաժնի կամ կողմնակի բարդությունների մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարդացեք հրահանգների թերթիկը:

Պաշտոնական ներկայացուցիչ՝ Դեմի Ֆարմ ՍՊԸ, Նաիրի Զարյան 22, Երևան,ՀՀ

Արտադրող՝ Farmalabor – Produtos Farmacêuticos, Պորտուգալիա