ԻԲՈՒՐՈԴԵՄ 600

ԻԲՈՒՊՐՈՖԵՆ 600 մգ

Ցուցումներ

ԻԲՈՒՐՈԴԵՄ-ը կիրառվում է որպես ցավազրկող և հակաբորբոքային  միջոց՝  ռևմատոիդ հոդաբորբերի (այդ թվում յուվենիլ ռևմատոիդ հոդաբորբի կամ Սթիլլի հիվանդության), անկիլոզացնող սպոնդիլիտի, օսթեոարթրոզի և այլ ոչ ռևմատոիդ (սերոնեգատիվ) արթրոպաթիաների բուժման ժամանակ:

ԻԲՈՒՐՈԴԵՄ-ը ցուցված է հարհոդային հյուսվածքների ոչ ռևմատիկ  բորբոքային  պրոցեսների՝ հոդապարկի բորբոքման, բուրսիտների, տենդինիտների, տենդովագինիտների  բուժման ժամանակ և գոտկային ցավերի դեպքում։

ԻԲՈՒՐՈԴԵՄ-ը կարելի է կիարառել նաև ցավոտ դաշտանի, հետվիրահատական ցավերի, գլխացավերի (այդ թվում նաև միգրենի), ատամնացավերի, փափուկ հյուսվածքների ցավային համախտանիշների, օրինակ՝ կապանների պրկման ժամանակ։

ԻԲՈՒՐՈԴԵՄ-ը կիրառվում է նաև որպես ջերմիջեցնող։

Ընդունման եղանակ ու դեղաչափ

Նախատեսված է ներքին ընդունման համար։ Խորհուրդ է տրվում ընդունել ուտելիս կամ ուտելուց հետո՝ ջրով։ Հաբը պետք է կուլ տալ ամբողջական, ըմպանի գրգռումից խուսափելու համար հաբը պետք չի ծամել, մանրացնել, փշրել։ Դեղորայքի ընդունումից հետո հաջորդ ընդունումը պետք է լինի ոչ շուտ քան 4 ժամ և ոչ ավելի քան 6 դեղահաբ։

Որպես ջերմիջեցնող` 1 դեղահաբ, ոչ ավելի քան 3 անգամ՝ օրական։

Խորհուրդ չի տրվում կիրառել  7 կգ-ից քիչ քաշ ունեցող երեխաների բուժման ժամանակ։

Դեռահասներին 12-18 տարեկան․ օրական՝ 1-2 անգամ

Մեծահասակներին օրական՝ 1200-1800 մգ, օրական՝ 2-3 անգամ։ Բարդ և ծանր դեպքերում  թույլատրելի է չափաբաժինն ավելացնել, սակային օրական բոլոր ընդունումները միասին չպետք է գերազանցի 2400 մգ-ը։

Հակացուցումներ

ԻԲՈՒՐՈԴԵՄ-ը հակացուցված է այն անձնանց, ովքեր պրեպարատի ակտիվ և օժանդակող բաղադրիչների հանդեպ ունեն  ընդգծված զգայունություն։ Պետք է չընդունեն այն հիվանդները, որոնց մոտ նախկինում  նկատվել են գերզգայունություն:

ԻԲՈՒՐՈԴԵՄ-ը հակացուցված է երիկամային, լյարդային և սրտային անբավարարություն ուենցողներին։

ԻԲՈՒՐՈԴԵՄ -ը հակացուցված է հղիության վերջին եռամսյակում։

 

Պաշտոնական ներկայացուցիչ՝ Դեմի Ֆարմ ՍՊԸ, Նաիրի Զարյան 22, Երևան, ՀՀ

Արտադրող՝ Farmalabor – Produtos Farmacêuticos, Պորտուգալիա