Դեմիսոլ քթի սպրեյ

Բաղադրությունը:

Ջուր, գլիցերին, ծովի աղ, պրոպոլիս, ԷԴՏԱ-ի երկնատրիումական աղ, սովորական ռեհանի յուղ, քաղցր խնկածաղկի յուղ, պոլիսորբատ 20, նատրիումի հիդրօքսիդ, բենզալկոնիումի քլորիդ:

Ազդեցություն

Դեմիսոլ քթի սպրեյը ստեղծվել է պրոպոլիսի և ծովի աղի հիպերտոնիկ լուծույթի հիման վրա՝ խնկածաղկի, ռեհանի ավելացմամբ: Ծովի աղի լուծույթը հանդիսանում է մեղմ հիպերտոնիկ լուծույթ (2.3%): Այսպիսի լուծույթը ցուցաբերում է չափազանց օգտակար ազդեցություն քթի լորձաթաղանթի ֆիզիոլոգիական ֆունկցիան պահպանելու գործում, հատկապես եթե այն պատում է և պարունակում սեկրեցիա, որը պետք է դուրս գա քթից բնական ճանապարհով: Իսկ սիներգիան՝ պրեպարատի բաղադրության մեջ մտնող այլ բաղադրիչներով: Պրեպարատն ապահովում է շնչառական ուղիների անցանելիություն, ավելորդ սեկրեցիայի հեռացում և ցուցաբերում է ուժեղ հակամիկրոբային և հակաբորբոքային ազդեցություն, որը հատկապես կարևոր է սուր և քրոնիկ սինուսիտների դեպքում:

Ցուցումները

  • Սինուսիտների դեպքում ցավի և ճնշման նվազեցման համար
  • Մրսածության և հարբուխի, քթի հիգիենայի համար
  • Քթի բակտերիաների, վիրուսների և սնկերի ոչնչացման համար
  • Քթի լորձաթաղանթի այտուցի դեպքում
  • Քթանցքներում կուտակված սեկրեցիայի դուրս բերման համար

 Օգտագործման եղանակը և դեղաչափը:

Օգտագործել սկսած 3 տարեկանից։
Փչել 1-2 դեղաչափ յուրաքանչյուր քթանցքում՝ օրը 2-3 անգամ (անհրաժեշտության դեպքում):

Նախազգուշացում:

Պրեպարատը հակացուցված է մինչև 3 տ երեխաներին, հղիներին, կերակրող մայրերին և անհատական զգայունություն ունեցող մարդկանց:

 

Արտադրող երկիր՝ Սերբիա