Դեմիպուլմո Լունակ օշարակ

Նախատեսված է չոր հազի համար

Ազդեցությունը և բաղադրությունը:

  • Տուղտի արմատների մզվածք
  • Երիցուկի  ոգեթուրմ
  • Մասուրի հեղուկ հանուկ

Օշարակը պարունակում է տուղտի արմատների հանուկ, որը շնորհիվ իր մեջ պարունակվող լորձի պատում է կոկորդի լորձաթաղանթը՝ նվազեցնելով գրգռվածությունը, որը առաջացել է չոր հազից:

Երիցուկի ոգեթուրմը ցուցաբերում է դրական ազդեցություն՝ շնչառական ուղիների լորձաթաղանթի վրա: Օշարակը հարստացված է բնական վիտամին C-ով՝ անջատված մասուրի պտուղներից, և բարձրացնում է իմունիտետը:

Դեղաչափումը և կիրառումը:

  • Մեծահասակներին և 12 տ-ից բարձր երեխաներին: 15մլ-ից օրը 3անգամ (1ճաշի գդալ):
  • 6-12 տ երեխաներին: 10մլ-ից օրը 3անգամ ( 2թեյի գդալ):
  • 3-6 տ երեխաներին: 5մլ-ից օրը 3անգամ ( 1թեյի գդալ)
  • Մինչև 3 տ երեխաներին ՝ խորհրդակցել մանկաբուժի հետ

Թափահարել օգտագործումից առաջ: Դեմիպուլմո տուղտի օշարակը կարելի է օգագործել 5-7 օր:

 

Արտադրող երկիր՝ Սերբիա