Օտո Դեմի Ասիդա սպրեյ

Ազդեցությունը և բաղադրությունը՝

  • Իզոպրոպիլ սպիրտ,
  • քացախաթթու,
  • պանտենոլ

Լուծույթը պարունակում է քացախաթթու, որը օժտված է բակտերիցիդ և հակասնկային ազդեցությամբ հատկապես Pseudomonas, Candida и Aspergilus տեսակների վրա: Քացախաթթուն նվազեցնում է ականջուղու pH-ը և իջեցնում բակտերիալ ինֆեկցիաների հնարավորությունը: Սպիրտը ունի նաև հակավարակային ազդեցություն և ջրին խառնվելու շնորհիվ, նպաստում է ականջից ջրի դուրս բերմանը, որը վնասում է մաշկի բարիերը և հիմք է ստեղծում վարակների համար : Դեքսպանտենոլը վերականգնում և պաշտպանում է ականջի մաշկի էպիթելը:

Լուծույթը լավ տանելի է և չի բերում կայուն միկրոօրգանիզմների զարգացմանը :

Ցուցումները/

  • Ականջի արտաքին անցուղու բակտերիալ և սնկային ինֆեկցիաներ
  • Ականջի արտաքին անցուղու ինֆեկցիաների հակման դեպքում կանխարգելում
  • Ականջի արտաքին անցուղու ձևից կախված ջրի պահելու խնդիրներ և շատ ծծբագոյացում
  • Ականջում ջրի պահպանման դեպքում պայմանավորված տաք, խոնավ կլիմայով, քրտնարտադրությամբ, լողով, ջրային հիմքով ականջի լուծույթների օգտագործմամբ

Օգագործման եղանակը և դեղաչափը.

 Գլուխը թեքել կողքի և կաթեցնել լուծույթի համապատասխան դեղաչափը, չմոռանալով զգուշությամբ իջեցնել դիսպենսերը ականջի մեջ և թողնել ազդի 5 րոպե՝ պահելով գլուխը թեքած: Որից հետո ուղղել գլուխը, որպեսզի ավելորդ լուծույթը դուրս հոսի և զգուշորեն մաքրել: Երեխաների դեպքում ականջը զգուշությամբ ետ քաշել և լցնել լուծույթը :

  • Վարակման, <<լողորդի ականջ>>-ի և ականջում ջրի դեպքում փչել 1 դեղաչափ (և ավելի շատ մեծահասակների դեպքում, եթե կա անհրաժեշտություն) օրը 3 անգամ:
  • Կանխարգելիչ՝  կաթեցնել-փչել 1 դեղաչափ ցողացիր (և ավելի շատ մեծահասակների դեպքում, եթե կա անհրաժեշտություն) շաբաթը 2-3 անգամ:

Լուծույթի օգտագործման դեպքում կարող է զգացվել չափավոր խառնաշփոթություն ականջում, որը վկայում է պրեպարատի ազդեցության մասին: Շնորհիվ մեխանիկական ցողացող պոմպի  լուծույթի՝ ոչ մեծ կաթիլներ են ձևավորվում և տեղաբաշխվում հավասարաչափ՝ ապահովելով լավագույն ազդեցություն:

Նախազգուշացում:

Հակացուցված է՝

  • Մինչև 3 տ երեխաներին
  • Ծակոտկեն և բացակայող թմբակաթաղանթի դեպքում
  • Անհատական զգայության դեպքում
  • Ականջի արտաքին անցուղու վնասվածքի դեպքում
  • Ականջում օտար մարմնի առկայության դեպքում

Ականջում ցավի զգացողության դեպքում անհապաղ դիմել բժշկի: