Հերբալենդ Պրոպոլիսի Սփրեյ

Herbaland Պրոպոլիս սփրեյը պրոպոլիսի հիմքով բնական արտադրանք է՝ նախատեսված երեխաների բերանի խոռոչի խնամքի համար:

Մարդու օրգանիզմում պրոպոլիսը

  • մաքրում է բջջային մեմբրանները
  • հեռացնում է խոլեստերինը
  • նորմալացնում է շնչառությունը
  • ճնշում է պատոլոգիկ բջիջները
  • վերականգնում է վնասված հյուսվածքները

Պրոպոլիսը պարունակում է մի շարք վիտամիններ (Bl, B2, PP, E, C և պրովիտամին A) և միկրոէլեմենտներ: Այն արագացնում է բուժման պրոցեսը, բարձրացնում է օրգանիզմի կայունությունը և ուժեղացնում է պաշտպանական և հարմարվողական հատկությունները:

Բաղադրությունը՝

Ամեն 4 փչոցը (0,5 մլ) պարունակում է.

  • Մեղվի պրոպոլիսի էքստրակտ (մեղրատու մեղուների խեժից, Apis Mellifera, որը պարունակում է 14% Ֆլավոնոիդներ) 83,5 մգ

Ոչ – բժշկական բաղադրությունը՝

  • Գլիցերին
  • զտած ջուր

Չի պարունակում. Կաթնամթերք, ձու, արհեստական կոնսերվանտներ, ներկեր, արհեստական քաղցրացնողներ, խմորիչ, ցորեն, եգիպտացորեն, սոյա, անձան

Ցուցումներ՝

Herbaland Պրոպոլիս սփրեյը օգտագործվում է հետևյալ դեպքերում.

  • կոկորդի ցավ
  • բերանի խոռոչում վերքերի, վնասվածքների, ինֆեկցիաների, թարախային պրոցեսների  առկայություն
  • բերանի խոռոչում տհաճ հոտի առկայություն
  • շնչուղիների ալերգիկ սիմպտոմներ
  • շնչառության թարմացման պահանջ

Ունի հետևյալ ազդեցությունները՝

  • Հակաբակտերիալ
  • Հակավիրուսային
  • Հակասնկային
  • Կանխարգելում է կարիեսի առաջացումը

Դեղաչափումը և օգտագործման եղանակը՝

  • օգտագործե՛լ բերանի խոռոչում
  • տարիքային խումբը – 5 և ավելի տարեկան երեխաների համար
  • դեղաչափումը՝  փչե՛լ 0.5 մլ (4 փչոց)
  • հաճախականությունը՝ մինչև 4 անգամ օրական

 

Զգուշացում՝

Չօգտագործե՛լ, եթե ալերգիկ եք կամ չափազանց զգայուն մեղվային արտադրանքների նկատմամբ:

Մինչ օգտագործելը խորհրդակցե՛լ բժիշկի հետ, եթե օգտագործում եք մետրոնիդազոլ, դիսուլֆիրամ կամ բալասանային արտադրանքներ:

 

Արտադրող՝ Հերբալենդ Նատուրալս, Կանադա

Ներկրող՝   Դեմի Ֆարմ ՍՊԸ. Հայաստան