HERBALAND Երեխաների մուլտի-վիտամիններ և հանքանյութեր

Herbaland մուլտի-վիտամինները և հանքանյութերը գամմի-կոնֆետներ են, որոնք ապահովում են երեխայի ամենօրյա ճիշտ սնուցման համար անհրաժեշտ վիտամինների և հանքանյութերի բալանսավորված համակցությունը:
Վիտամիններն ու հանքանյութերը  օրգանիզմի ճիշտ գործունեության մեջ հիմնական և կարևոր դեր են խաղում: Դրանք հատկապես կարևոր են երեխայի  առողջ աճի և ուժեղ իմունային համակարգի զարգացման գործընթացում:

Բաղադրությունը՝

Ամեն Գամմի կոնֆետ պարունակում է՝

  • Վիտամաին A (պալմիտատի ձևով)-393 մկգ RAE (1300 IU),
    Նպաստում է առողջ մաշկի, աչքերի, ատամների, լնդերի, մազերի թաղանթների և գեղձերի ձևավորմանը և պահպանմանը:
  • Վիտամին C (Ասկորբինաթթվի ձևով)-10 մգ
    Նպաստում է ատամների, լնդերի, ոսկրերի և աճառների զարգացմանը:
  • Վիտամին D3 (Խոլեկալցիֆերոլի ձևով)-3 մկգ (120 IU)
    Կարևոր դեր է խաղում ամուր ոսկրերի և ատամների զարգացման և պահպանման գործում:
  • Վիտամին E (Dl-Alpha tocopherօl Acetate)-3.7 մգ AT (8.25 IU)
  • Վիտամին B6 (pyridoxine HDI)-0.52 մգ
  • Ֆոլատ (Ֆոլաթթվի ձևով)-130 մկգ
  • Վիտամին B12 (Cyancobolamin)-2.55 մկգ
  • Բիոտին-30 մկգ
  • Պանտոթենաթթու(Կալցիում-d –պանտոթենատի ձևով)-2.6մգ
  • Յոդ (potassium iodide` KJ)-21 մկգ
  • Ցինկ (ցիտրատի ձևով)-1.35 մգ
  • Խոլին (choline bitartrate)-20 մգ
  • Ինոսիտոլ -20 մկգ

B խմբի  վիտամնինները օգնում են արյան կարմիր բջիջների ձևավորմանը, նյարդային համակարգի գործունեությանը, ինչպես նաև սպիտակուցների, ճարպերի և կարբոհիդրատների նյութափոխանակությանը:

Օժանդակ նյութեր`

  • Գլյուկոզայի օշարակ
  • ժելատին
  • թորած ջուր
  • կիտրոնաթթու
  • բնական գույներ (սև գազար, աննատտո)
  • բնական համեր (ելակ, կիտրոն, նարինջ)
  • բուսական յուղ
  • կարնաուբայի մոմ

Արտադրանքում պարունակվող բոլոր գույները և համերը միայն բնական հումքից են:  Չի պարունակում կոնսերվանտներ, ձու, կաթ, սոյա կամ սնձան:

Ցուցումներ՝
Herbaland Gummy վիտամինները օգտագործվում են Երեխաների նորմալ աճի և զարգացման համար և ապահովում են հիմնական վիտամիններով և հանքանյութերով:


Դեղաչափումը և օգտագործման եղանակը՝

  • Հաճախականությունը՝ օրական 2 անգամ՝ սննդի հետ:
  • Տարիքային խումբը- 4 և ավելի տարեկան երեխաների համար:

Զգուշացում՝
Ընդունել այլ դեղամիջոց օգտագործելուց մի քանի ժամ առաջ կամ հետո:

Փաթեթավորումը ՝
Սրվակ`60 գամմի կոնֆետներով

Արտադրող՝  Հերբալենդ Նատուրալս, Կանադա

Ներկրող՝ Դեմի Ֆարմ ՍՊԸ, Հայաստան