Դեմօպտիկ կոնտակտային ոսպնյակի հեղուկ

Նկարագրությունը և կազմը

Դեմօպտիկն լինում է 3 չափերով՝ 60ml, 120ml, 250ml.

ԴԵՄՕՊՏԻԿ կոնտակտային ոսպնյակի հեղուկը  բազմաֆունկցիոնալ միջոց է կոնտակտային ոսպնյակների խնամքի համար։

Բաղադրությունը

Բաղադրություն

1 մլ

բորաթթու

11,0 մգ

նատրիումի քլորիդ

3,0 մգ

բորաքս` երկնատրիումական տետրաբորատ-դեկահիդրատ

1,15 մգ

տրեգալոզա

0,2 մգ

երկնատրիումական էդետատ-դիհիդրատ

0,2 մգ

նատրիումի հիալուրոնատ

0,1 մգ,

պոլիէքսամեթիլեն բիգուանիդին հիդրոքլորիդ

0,005 մգ

պոլոքսամեր 407

0,03 մգ

սաթաթթու

0,03 մգ

ներարկման ջուր

մինչև 1 մլ

 

Կիրառման ոլորտը և նպատակը

Հեղուկը նախատեսված է բոլոր տեսակի կոնտակտային ոսպնյակների ամենօրյա խնամքի համար և ապահովում է կոնտակտային ոսպնյակի ախտահանումը, կոնտակտային ոսպնյակի լվացումը, սպիտակուցային նստվածքների հեռացումը։

Դեմօպտիկ կոնտակտային ոսպնյակի հեղուկը նախատեսված է և համապատասխանում է շատ զգայուն աչքերի համար: 

Հատկություններ և արդյունավետություն

Շնորհիվ հատուկ խոնավեցնող համալիրի, որը պարունակում է բնական բաղադրիչ հիալուրոնաթթու, ԴԵՄՕՊՏԻԿ կոնտակտային ոսպնյակի հեղուկը կոնտակտային ոսպնյակը պահում է խոնավ վիճակում, ինչի շնորհիվ աչքերը չեն չորանում և կոնտակտային ոսպնյակ կրելը դառնում է մաքսիմալ հարմարավետ։ Հիալուրոնաթթուն կոնտակտային ոսպնյակի մակերեսին առաջացնում է բարակ, սահուն թաղանթ, որը պաշտպանում է աչքերը չորացումից և գրգռումից ։ Նատրիում հիալուրոնատը հանդիսանում է պոլիսախարիդային համակցություն, որը առկա է ինչպես աչքերի հյուսվածքներում, այնպես էլ մարդու մարմնի այլ հյուսվածքներում: Նատրիում հիալուրոնատի ֆիզիկաքիմիական արտահայտված հատկությունն այն է, որ այն կապում է ջրի մոլեկուլները: Այս պատճառով, այս հեղուկի օգտագործումից ոսպնյակների մակերեսին առաջանում է բարակ թաղանթ, որն իր հերթին կանխում է աչքերի չորացումը և գրգռումը:

Պաշտպանիչ թաղանթի գործունեությունը անմիջապես է սկսվում, ինչի հետևանքով էլ աչքերը երկար ժամանակով պաշտպանված են չորությունից:

Արդյունավետ մաքրող Պոլօքսամեր 407 բաղադրիչը պաշտպանում է կոնտակտային ոսպնյակը, կանխում է սպիտակուցային նստվածքների առաջացումը։

ԴԵՄՕՊՏԻԿ կոնտակտային ոսպնյակի հեղուկի մեջ մտնող պոլիէքսամեթիլեն բիգուանիդին հիդրոքլորիդն ունի ախտահանիչ ազդեցություն, պաշտպանում է աչքերը և կոնտակտային ոսպնյակները պաթոգեն միկրոֆլորայից:

Սաթաթթուն ունի արտահայտված հակագիպոքսիկ և հակաօքսիդիչ ազդեցություն։ ԴԵՄՕՊՏԻԿ կոնտակտային ոսպնյակի հեղուկում առկա սաթաթթուն նվազեցնում է կոնտակտային ոսպնյակների կրելու հետ կապված հիպոքսիկ բարդությունների առաջացման վտանգը:

Տրեգալոզանը բնական ծագման նյութ է: Շնորհիվ իր ֆիզիկաքիմիական բնութագրերի, տրեգալոզը համալրում է հեղուկի  խոնավեցնող, հակաօքսիդանտ և պաշտպանիչ հատկությունները։

Օգտագործման ցուցումներ

Ամենօրյա մաքրում, սպիտակուցային նստվածքների հեռացում, լվացում, ախտահանում, կոնտակտային ոսպնյակների պահպանում:

Հակացուցումներ օգտագործման համար

Հեղուկի բաղադրիչների նկատմամբ գերզգայունություն:

Կիրառման եղանակը և դեղաչափերը

ԴԵՄՕՊՏԻԿ կոնտակտային ոսպնյակի հեղուկը լցրեք ոսպնյակի պահպանման կոնտեյների մեջ: Հանեք կոնտակտային ոսպնյակը աչքից, դրեք ձեռքի ափի մեջ և խոնավեցրեք այն՝ մի քանի կթիլ հեղուկ լցնելով։ Զգուշորեն մաքրեք կոնտակտային ոսպնյակը ցուցամատով։

Լվացում / Ախտահանում / Պահպանում

Զգուշորեն լվացեք կոնտակտային ոսպնյակի երկու մակերեսները թարմ հեղուկով։

Տեղադրեք կոնտակտային ոսպնյակը դրա համար նախատեսած կոնտեյների համապատասխան խցիկում և ավելացրեք ԴԵՄՕՊՏԻԿ կոնտակտային ոսպնյակի հեղուկը։ Կոնտակտային ոսպնյակը պետք է ամբողջությամբ ծածկված լինի հեղուկով։ Փակեք կոնտեյների կափարիչը։ Կրկնել նույն գործողությունը երկրորդ ոսպնյակի հետ: Թողնել կոնտակտային ոսպնյակները կոնտեյներում ամբողջ գիշեր կամ առնվազն չորս ժամ (այդ ընթացքում կոնտակտային ոսպնյակը անցնում է ամբողջական մաքրում):

Նախքան կոնտակտային ոսպնյակ կրելը մանրակրկիտ լվացեք կոնտակտային ոսպնյակը ԴԵՄՕՊՏԻԿ կոնտակտային ոսպնյակի հեղուկով մաքրման գործընթացը ավարտին հասցնելու համար։ Դատարկել կոնտեյների հեղուկը և լվացեք այն թարմ լուծույթով: Թողեք կոնտեյների կափարիչը բաց, որպեսզի այն չորանա, որից հետո նոր փակեք։ Այսպես կոնտեյները կրկին պատրաստ կլինի օգտագործման համար:

Խոնավացում

Աչքերում չորության, անհարմարավետության զգացողություն ունենալու դեպքում խորհուրդ է տրվում հանել կոնտակտային ոսպնյակները, կաթեցնել կոնտակտային ոսպնյակի մակերեսին 1-2 կաթիլ ԴԵՄՕՊՏԻԿ կոնտակտային ոսպնյակի հեղուկ և նորից դնել։ Կարելի է  կաթեցնել հեղուկը առանց կոնտակտային ոսպնյակները հանելու, անմիջապես աչքի վրա 1-2 կաթիլ, ապա զգուշորեն փակել և կրկին բացել աչքը։ Այսպես կոնտակտային ոսպնյակները խոնավացվում են։

Աչքերի խոնավացման համար խորհուրդ է տրվում նաև ակնաբուժական՝ առանց կոնսերվանտների խոնավացնող լուծումների կիրառումը (Օրինակ՝ ԴԵՄՕՊՏԻԿ աչքի խոնավեցնող կաթիլներ) ։

Եթե անհարմարավետության զգացողությունը պահպանվում է, պետք է հանել կոնտակտային ոսպնյակները և խորհրդակցել բժշկի հետ.

Կիրառման նախազգուշական միջոցներ

Անհրաժեշտ է պահպանել բժշկի կողմից առաջարկված կոնտակտային ոսպնյակի խնամքի կանոնները: Չպահպանելով ցուցումները՝ կարող են ի հայտ գալ խնդիրներ։

Մի՛ օգտագործեք հեղուկը, եթե ունենք զգայունություն բաղադրիչների նկատմամաբ։

Արգելվում է թարմ հեղուկ ավելացնել այն կոնտեյների մեջ, որտեղ արդեն իսկ օգտագործված հեղուկ կա։
Չի կարելի խմելու ջուրը օգտագործել որպես կոնտակտային ոսպնյակի պահպանման համար նախատեսված հեղուկի փոխարինիչ։ Խմելու ջրի բաղադրության մեջ մտնող հանքային նյութերն ու քլորի միացությունները վնասում են կոնտակտային ոսպնյակները։

Համոզվեք, որ մանրակրկիտ լվացել եք ձեռքերը կոնտակտային ոսպնյակի և հեղուկի հետ գործ ունենալուց առաջ։

Հեղուկի աղտոտումից խուսափելու համար, թույլ մի տվեք սրվակի ծայրը դիպչի օտար մարմինների։
Այն դեպքում, երբ ոսպնյակները երկար ժամանակ չեն օգտագործվել, թույլատրվում է դրանք պահել հեղուկով լի փակ կոնտեյներում ոչ ավելի, քան 30 օր:

Լուծույթով լի սրվակը պետք է պահել փակ վիճակում:

Մի՛ օգտագործեք հեղուկը, եթե  խախտվել է փաթեթավորման ամբողջականությունը.

Կոնտեյները խորհուրդ է տրվում փոխել 1-3 ամիսը մեկ ։

Արտադրող՝ Գրոտեքս ՍՊԸ,  Ռուսաստան