Բրեֆովիլ Սաշե

Brefovil sachets-ը սննդային հավելում է՝ ցուցված փորլուծության բուժման և կանխարգելման համար: Այն վերականգնում է  աղիքային միկրոֆլորայի բալանսը, որը կարող է խախտված լինել չկանոնակարգված սնվելու, հակաբիոտիկներով բուժման, փորլուծության կամ սթրեսի հետևանքով: Բաղադրիչ տարրերից Ցինկը նպաստում է իմունային համակարգի ամրապնդմանը:

Սաշեի օգտագործումը հնարավոր է նաև ճանապարհորդության ժամանակ, քանի որ այն կարելի է ընդունել առանց ջրի:

Saccharomyces boulardii ազդեցությունը պայմանավորված է մի քանի մեխանիզմներով:

Այն

  • ճնշում է միկրոբային պաթոգենների աճը
  • ակտիվորեն չեզոքացնում է բակտերիալ տոքսինները
  • խթանում է օրգանիզմի իմունային ռեակցիան և դուրս է գալիս օրգանիզմից:

Saccharomyces boulardii-ը նպաստավոր պայմաններ է ստեղծում աղիքային բակտերիաների համար, որոնք ապահովում են լրացուցիչ պաշտպանություն օրգանիզմին փորլուծության և դիզբակտերիոզի ժամանակ:

Բաղադրությունը՝

  • Saccharomyces boulardi – 8mld UFC
  • Zinc – 10 mg
  • Maltodextrin, sodium starch glycolate, silicon dioxide, magnesium stearate

Ցուցումներ՝

  • հակաբիոտիկների հետևանքով առաջացած փորլուծություն
  • սուր ստամոքս-աղիքային հիվանդություններ
  • Clostridium ինֆեկցիաներ
  • սուր փորլուծություն
  • Helicopter pylori ինֆեկցիաներ

Դեղաչափումը և օգտագործման եղանակը՝
Խորհուրդ է տրվում ընդունել օրական 1 սաշե, առավոտյան՝ նախաճաշից առաջ:
1-3 տարեկան երեխաներին՝ օգտագործե՛լ  օրեկան 1 սաշե
3 տարեկանից բարձր երեխաներին և մեծերին՝ օգտագործե՛լ 1 սաշե, դոզան ավելացնել ըստ բժշկի նշանակման:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Արտադրանքը պարունակում է կաթնաթթվի բակտերիաներ և զգայուն է ջերմության հանդեպ:

  • Պահե՛լ հեռու ջերմային ազդեցությունից և լույսից
  • Պահե՛լ 25°C-ից ոչ բարձր ջերմաստիճանային պայմաններում
  • Չօգտագործե՛լ պահպանման ժամկետը անցնելուց հետո
  • Չանցնե՛լ օրական սահմանված դեղաչափը

Արտադրող` Sakura Italia S.R.L.

Ներկրող՝ Դեմի Ֆարմ ՍՊԸ, Հայաստան