Ստիպոֆ օշարակ

 

Stipoff օշարակը սննդային հավելում է,  լակտիտոլի, մանիտոլի, սալորի հյութի, տուղտի և փիփերթի համակցությամբ, որը վերացնում է ինչպես սուր, այնպես էլ քրոնիկ փորկապությունները:

Բաղադրությունը՝

  • Լակտիտոլ – 10,000 մգ
  • Մանիտոլ –  1,000 մգ
  • Ինուլին – 1,111 մգ
  • Սալորի հյութ – 1,800 մգ
  • Տուղտ դեղատնային – D/E 4:1 – 380
  • Փիփերթ անտառային – D/E 4:1 – 15 մգ


Լակտիտոլը նոր սերնդի դիսախարիդ է, որը, ինչպես ապացուցված է, օժտված է բարձր էֆեկտիվությամբ փորկապության բուժման ընթացքում:

Լակտիտոլը և ինուլինը ծառայում են որպես պրեբիոտիկ և կարգավորում են աղիների միկրոֆլորան:

Փիփերթի էքստրակտը կարգավորում է աղիների ֆիզիոլոգիական ռիթմը և կղանքի փափկությունը:

Ցուցումներ՝


Stipoff օշարակը օգտագործվում է հետևյալ դեպքերում.

  • Փորկապության բուժում և հաստ աղու ֆիզիոլոգիական ռիթմի կարգավորում
  • Կղանքի փափկեցման կլինիկական անհրաժեշտություն
  • Դեֆեկացիայի հեշտացում թութքի, հետանցքի ճաքերի դեպքում
  • Հաստ և բարակ աղիների շրջանում վիրահատական միջամտության անհրաժեշտություն
  • Դիսբակտերիոզ, էնտերիտ, սալմոնելոզ,դիսպեպտիկ երևույթներ

Ցուցված է՝

  • նորածիններին
  • երեխաներին,
  • հղիներին
  • դիաբետիկներին
  • ծերերին
  • հղիության և կրծքով կերակրման ժամանակ

Դեղաչափումը և օգտագործման եղանակը՝

 

  Տարիքային խումբը Քրոնիկ փորկապություն և պահպանողական դեղաչափ Սուր փորկապություն դեղաչափ
Նորածիններ 2,5 մլ/օրական 5 մլ/օրական
1-3 տ երեխաներ 5 մլ/օրական 10 մլ/օրական
4-12 տ երեխաներ 10 մլ/օրական 15 մլ/օրական
Մեծահասակներ 10 մլ/օրական 20 մլ/օրական

Զգուշացումներ՝

Ընդունե՛լ երեկոյան ճաշից հետո, կամ առավոտյան ուտելուց առաջ:

Չանցնե՛լ սահմանված օգտագործման քանակը:

Խորհուրդ չի տրվում օգտագործել պարունակության մեջ առկա բաղադրիչներից մեկի հանդեպ ալերգիայի առկայության դեպքում:

Պահե՛լ չոր և զով վայրում:

Արտադրող` SAKURA ITALIA S.R.L.

Ներկրող՝ Դեմի Ֆարմ ՍՊԸ, Հայաստան