Demi pharm cough forte պաստեղներ

Բաղադրություն

  • Չոր լորենու ծաղիկների էքստրակտ (10:1)
  • Նատրիումի ուսնատ

 Ազդեցություն

 Դեմի քաֆ ֆորտե պաստեղները պարունակում են լորենու ծաղիկների չոր էքստրակտ և միզաթթվի նատրիումական աղ: Լորենու ծաղկի ներքին ընդունումը ցուցված է մրսածության և հազի դեպքում (բրոնխիտ): Լորենու ծաղիկը օգտագործվում է միգրենի, աթերոսկլերոտիկ հիպերտենզիայի, արյան շրջանառության խանգարման, կոճերի այտուցի, սիրտ-անոթային և մարսողական խնդիրների, միզասեռակական ուղիների ինֆեկցիաների բուժման ժամանակ: Լորենու ծաղիկների հանուկը պատում է կոկորդի լորձաթաղանթը (լորձի մեծ պարունակության շնորհիվ, որի մեջ գերակշռում են արաբինագալակտանները), հանգստացնում է վերին շնչառական ուղիների բորբոքային պրոցեսները և գրգռվածությունը: Միաժամանակ այն ավելացնում է քրտնարտադրությունը բարձր ջերմաստիճանի դեպքում, և այդ ճանապարհով հեռացնում է օրգանիզմից վնասակար նյութերը և նպաստում ավելի արագ առողջացմանը: Բացի այդ լորենու ծաղիկը ցուցաբերում է նաև լեղամուղ ազդեցություն, ինչպես նաև սպազմոլիտիկ:

Դեմի քաֆ ֆորտե պաստեղների երկրորդ բաղադրիչը նատրիումի ուսնատը  (Usnea Diffracta Vain) քարաքոս է:

Նատրիումի ուսնատը պատում է կոկորդի և բերանի խոռոչի լորձաթաղանթը` առաջացնելով պաշտապնիչ թաղանթ: Այն օժտված է հակաբակտերիալ հատկությամբ, իջեցնում է ինֆեկցիաների առաջացման հավանականությունը և տարածումը՝ չխախտելով բերանի խոռոչի և վերին շնչառական ուղիների բնական միկրոֆլորան: Նատրիումի ուսնատը ցուցաբերում է նաև հակաբորբոքային ազդեցություն, հանգստացնում է լնդերի բորբոքումը և վերացնում տհաճ հոտը:

Ցուցումներ.

  • Կոկորդի բորբոքում
  • Չոր հազ
  • Խռպոտություն և չորություն բերանի խոռոչում և կոկորդում
  • Մրսածություն և հարբուխ
  • Լնդերի բորբոքում
  • Տհաճ հոտ

Օգտագործում.

Ցուցված է 12 տարեկանից։
Օրական 4-6 պաստեղ: Լուծվում է բերանի խոռոչում:

 

Արտադրող երկիր՝ Սերբիա