Հեռ. +374 91 641 221

Դեղորայք ընդունելու տարածված սխալներ

 

Դեղերի սխալ ընդունումը կարող է բերել բազմաթիվ  բացասական հետևանքների, հատկապես այն դեպքում, երբ միանգամից ընդունում եք մի քանի դեղորայք:

Դեղորայքը իր մեջ պարունակում է բազմաթիվ քիմիական միացություններ, հավելումներ, ներկանյութեր: Դրանցից յուրաքանչյուրը փոխազդման իր հատկությունները ունի: Այդ պատճառով դեղ ընդունելիս հարկավոր է նախ մանրամասն տեղեկացնել բժշկին ձեր այլ հիվանդությունների մասին և խոհրդակցել դեղագետի հետ, երբ դեղատնից գնում եք պրեպարատը: Դեղ ընդունելը ունի նաև որոշակի կանոններ, որոնք պետք է իմանալ:

Ահա դեղորայքի ընդունման մի քանի տարածված սխալներ, որոնք կարող են վնաս հասցնել Ձեր առողջությանը.

1.Սխալ չափաբաժինը

Դեղորայքը տարբեր եղանակներով է ազդում երեխաների և մեծահասակների վրա: Մանկական դեղեր նշանակելիս հաշվի են առնում երեխայի քաշը: Անհրաժեշտ է իմանալ երեխայի ճիշտ քաշը, որպեսզի ճիշտ դեղորայք նշանակել:

2.Սխալ չափումները

Չպետք է օգտագործել խոհանոցային պարագաներ՝ թեյի կամ ճաշի գդալներ՝ հեղուկ դեղորայքի չափաբաժինը  որոշելու համար: Սովորաբար դեղորայքի փաթեթավորումը իր մեջ պարունակում է չափման գդալիկներ, բաժակներ և կաթոցիկներ, հենց որոնցով էլ պետք է չափել:  

3.Հրահանգներին չծանոթանալը

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդկանց 54%-ը ուշադրություն չի դարձնում հրահանգներին: Եթե Ձեր չկարդալու պատճառը վատ տեսողությունն է, այդ դեպքում հարցրե՛ք  Ձեր բժիշկին կամ 

4. Դեղի փոխազդեցության նախազգուշացումների անտեսումը

Ճիշտ բուժում նշանակելու համար բժիշկը պետք է տեղյակ լինի բոլոր այն պրեպարատների և կենսաակտիվ սննդային հավելումների մասին, որոնք Դուք ընդունում եք: Որոշ դեղեր փոխազդում են անգամ սննդի և ալկոհոլի հետ, դրա համար խնդրե՛ք Ձեր բժիշկին կամ դեղագործին մանրամասն բացատրել, թե երբ, քանի անգամ և ինչպես ընդունել դեղը:

5.Բուժումը կիսատ թողնելը

Հատկապես  հակաբիոտիկները կարող են արդյունավետ չլինել, եթե բուժման ամբողջ կուրսը չստանաք: Բուժումը դադարեցնելու դեպքում հակաբիոտիկները կարող են լուրջ բարդություններ առաջացնել:  Եթե չեք շարունակելու դեղորայքային բուժումը ձեր բժշկին տեղյակ պահե՛ք, հարցրե՛ք, թե՞ ինչ հետևանքներ դա կարող է ունենալ: Բազմաթիվ են դեպքերը, երբ հիվանդը դադարեցրել է բուժումը, ինչի հետևանքով մեկ ալ հիվանդություն է ձեռք բերել: