Բոլոր մայրիկներն էլ գիտեն, որ աշնանը հարբուխը և մրսածությունը երեխաների շրջանում հաճախ են կրկնվում: Սակայն աշնանը հասունանում են նաև մի շարք մրգեր, որոնք էլ կօգնեն փոքրիկի իմունիտետն ամրացնելու գործում: Այնպես որ աշնանը հարկավոր է կուտակել օրգանիզմին անհրաժեշտ վիտամինները, իսկ մրսածությունից խուսափելու համար հետևել մի շարք կանոնների:
Կանոն 1
Փոքրիկի իմունիտետն ամրացնող լավագույն միջոցը մայրական կաթն է: Այնպես որ, հնարավորինս երկար կերակրումը կրծքի կաթով փոքրիկի իմունիտետն ամրացնելու լավագույն միջոցն է:
Կանոն 2
Հարկավոր է, որ տան բոլոր անդամները հետևեն հիգիենայի կանոններին, քանի որ շփման միջոցով են փոխանցվում ոչ միայն աղիքային ինֆեկցիաները, այլ նաև գրիպ և հարբուխ առաջացնող վիրուսները:
Կանոն 3
Շատ զբոսնեք: Զբոսնել կարելի է ցանկացած եղանակին, բացառությամբ այն դեպքերի, երբ ուժեղ քամի է կամ էլ ջերմաստիճանը -10 աստիճանից ցածր է:
Հիշեք՝ սակավաշարժությունը և մաքուր օդի պակասությունը թուլացնում են իմունիտետը:
Կարիք չկա փոքրիկին շատ տաք հագցնել զբոսանքի գնալիս. Երեխաների ջերմափոխանակությունը դեռ կատարյալ չէ, նրանք արագ գերտաքանում են, երբ վազում են, ապա քրտնում: Բայց կան նաև փոքրիկներ, որոնք արագ սառչում են: Ուստի մայրիկը փոքրիկին հագցնելիս պետք է հաշվի առնի նրա օրգանիզմի առանձնահատկությունները:
Կանոն 4
Փոքրիկի սենյակը հարկավոր է ամեն օր օդափոխել և օդը խոնավ պահել: Չոր և ոչ թարմ օդը կարող է հիվանդության պատճառ դառնալ, քանի որ նման օդը պարունակում է հիվանդածին ու ալերգածին միկրոբներ:
Բացի այդ, շնչուղիների լորձաթաղանթի չորության դեպքում ավելի հավանական է, որ վիրուսածին միկրոբները մնան շնչուղիներում:
Կանոն 5
Փոքրիկը պետք է նաև ճիշտ սնվի ու շատ հեղուկ օգտագործի: Ցանկալի է, որ փոքրիկի սննդացանկից բացառեք ֆաստֆուդը, երշիկեղենը: Փոխարենը հարկավոր է, որ փոքրիկը շատ օգտագործի թարմ մրգեր և հատապտուղներ:
Եվս մի քանի կանոն փոքրիկի առողջության պահպանման համար.