Ստիպո օֆ 30 սաշե
Բաղադրությունը՝
մակրոգոլ 4000-5 գ, պսիլիումի մանրաթել 3 գ։
Օժանդակ նյութեր՝ ֆրուկտոզա, հակամակարդիչ նյութ՝ մագնեզիումի ստեարատ (E470), բնական նարնջի համ, քաղցրացուցիչ՝ սուկրալոզ (E955)։
Պարունակում է քաղցրացուցիչ։
Օգտագործումը՝
Սա լուծողական դեղամիջոց է, որը կարգավորում է աղիների աշխատանքը՝ իր օսմոտիկ ազդեցության շնորհիվ։
Այն չի ներծծվում կամ խմորվում աղիքներում, չի գրգռում լորձաթաղանթը և անփոփոխ արտազատվում է կղանքի հետ։
Դրա ազդեցությունը ժամանակի ընթացքում չի թուլանում։
Սննդային արժեքը 100 գ արտադրանքի համար՝
սպիտակուցներ՝ 2.25 գ,
ճարպեր՝ 0.65 գ,
ածխաջրեր՝ 3.8 գ,
էներգետիկ արժեք՝
30.05 կկալ / 125.81 կՋ։
Խորհուրդ տրվող օգտագործում՝
Մեծահասակներ՝
Օրական 2 փաթեթ, ցանկալի է՝ առավոտյան և երեկոյան։
3-ից 14 տարեկան երեխաներ և դեռահասներ՝ օրական 1 փաթեթ։
Օգտագործման ուղեցույց՝
Բացեք փաթեթը և պարունակությունը լցրեք 200 մլ չգազավորված ջրի մեջ։
Լավ խառնեք մոտ 10 վայրկյան և խմեք անմիջապես փոշին նոսրացնելուց հետո։ Լուծույթի խտացումը բնորոշ է այս դեղամիջոցին։
Լավագույն արդյունքի հասնելու համար,միջոցն ընդունելուց հետո խորհուրդ է տրվում խմել 1-2 բաժակ ջուր։
Կարելի է ընդունել օրվա ցանկացած ժամի, քնելուց առնվազն կես ժամ առաջ։
Խորհուրդ չի տրվում ընդունել ուտելու հետ։
Ընդունման տևողությունը՝
14 օր
Արտադրման ձևը՝
30 փաթեթով տուփի մեջ, յուրաքանչյուրը 9 գ։