Դեմիֆլու Ֆորտե, 1000 մգ Պարացետամոլ հաբեր
Դեմիֆլու Ֆորտե դեղամիջոցը օգտագործվում է ցավազրկման և մարմնի ջերմությունը իջեցնելու համար (անալգետիկ և հակաբորբոքային):
Այն օգտագործվում է կլինիկական իրավիճակների սիմպտոմատիկ բուժման համար, ինչպիսիք են գրիպը և տենդը, պատվաստումներից առաջացած ռեակցիաները, գլխացավը և միգրենը, ատամնացավը, ականջի ցավը, դաշտանային ցավերը, տրավմատիկ, մկանների և հոդերի ցավը, օստեոարթրիտի ցավերը, ինչպես նաև ցավերի թեթևացում վիրահատությունից առաջ և հետո:
Դեմիֆլու Ֆորտեն նախատեսված է 18 տարեկանից բարձր մեծահասակների համար:
Ինչպե՞ս ընդունել Դեմիֆլու Ֆորտեն
Դեմիֆլու Ֆորտեի առաջարկվող դեղաչափը 1 դեղահաբ է, օրական 2-ից 4 անգամ: Այս դեղաչափը կարող է կրկնվել յուրաքանչյուր 4 – 8 ժամվա ընթացքում, ըստ կլինիկական վիճակի: Մի՛ գերազանցեք առաջարկվող դեղաչափը: Առավելագույն օրական դոզան 4 դեղահաբ է:
Ի՞նչ է հարկավոր իմանալ Դեմիֆլու Ֆորտեն ընդունելուց առաջ
Պաշտոնական ներկայացուցիչ՝ Դեմի Ֆարմ ՍՊԸ, Նաիրի Զարյան 22, Երևան,ՀՀ
Արտադրող՝ Farmalabor – Produtos Farmacêuticos, Պորտուգալիա