Ազիթրոմիցին ABR


АТС code:   J01FA10
Դեղաբանական խումբը՝ Համակարգային կիրառման  հակամիկրոբային դեղամիջոցներ

Ենթախումբը՝  Մակրոլիդներ
Տարիքային խումբըՄեծահասակներ և երեխաներ
Օգտագործումը՝ Միայն Բժշկի դեղատոմսով

Azithromycin ABR-ը համակարգային օգտագործման համար նախատեսված հակաբիոտիկ է`ազիթրոմիցինի հանդեպ զգայուն բակտերիաների կամ այլ միկրոօրգանիզմների ազդեցության հետևանքով առաջացած վարակների բուժման համար:

Բաղադրությունը՝
Յուրաքանչյուր պատիճ պարունակում է ազիթրոմիցին դիհիդրատ, որը համարժեք է 500 մգ ազիթրոմիցինին:

Ցուցումներ՝

  • կոկորդի, նշագեղձերի, սինուսների, միջին ականջի բորբոքում,
  • բրոնխիտ և թոքաբորբի որոշ տեսակներ,
  • մաշկի և փափուկ հյուսվածքների վարակներ, քրոնիկ էրիթեմա (Լայմի հիվանդության առաջին աստիճան) կարմիր քամի, բակտերիալ մաշկային վարակներ (իմպետիգո, երկրորդային պիոդերմիա),
  • Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ՝  պայմանավորված Chlamydia հարուցիչի առկայությամբ:

Դեղաչափումը և օգտագործման եղանակը՝
Մեծահասակների և 45 կգ-ից ավել քաշով երեխաների համար՝
Օրական-1 պատիճ,  

Ընթացքը–  3 օր

Ախտանիշները–  կոկորդի, նշագեղձերի, միջին ականջի բորբոքումներ, սինուսիտներ, բրոնխիտ, թոքաբորբ

Նախապայմաններ– կիրառե՛լ օրական մեկ անգամ, ընդունե՛լ ուտելուց առնվազն 1 ժամ առաջ կամ 2 ժամ հետո:

Առանձին դեպք– 2 դեղապատիճ՝  մեկանգամյա ընդունման տեսքով ՝   Chlamydia հարուցիչով պայմանավորված սեռավարակների բուժման ժամանակ:


Արտադրող՝ Antibiotic-Razgrad AD, Բուլղարիա
Ներկրող՝ Դեմի Ֆարմ ՍՊԸ, Հայաստան: